Հոնկոնգի հետազոտողները մշակել են նոր կորոնավիրուսի հակամարմինների թեստավորման էժան համակարգ: Այն հիմնված է ճկուն օրգանական տրանզիստորների վրա և թույլ է տալիս արդյունքը ստանալ նմուշ վերցնելուց հետո ընդամենը հինգ րոպեում: Մշակման նկարագրությունը հրապարակել է Science Advances գիտական ամսագիրը:
Սովորաբար նման թեստավորումները տևում են 30 րոպեից մինչև մի քանի ժամ, ինչը ստիպում է գիտնականներին փնտրել նոր, ավելի արագ տարբերակներ: Չին գիտնականները Հոնկոնգի պոլիտեխնիկական համալսարանի պրոֆեսոր Յան Ֆենի գլխավորությամբ մշակել են նոր թեստային համակարգ, որն ունակ է, ռեսուրսների և էներգիայի նվազագույն սպառմամբ, պացիենտների արյան մեջ կամ թքում շատ արագորեն հայտնաբերել կորոնավիրուսի հակամարմինների հետքեր: