Համաձայն Petra պետական գործակալության, Հորդանանում AstraZeneca-ով կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց անմիջապես հետո տղամարդ է մահացել: Նա 66 տարեկան էր:
Զեկույցում ասվում է, որ նա կորցրել է գիտակցությունը պատվաստանյութի երկրորդ չափաբաժինը ստանալուց հետո: Բժիշկներին չի հաջողվել փրկել նրան:
Հորդանանի առողջապահության նախարար Ֆիրաս ալ-Հավարին գործակալությանը բացատրել է, որ մահացածը մի քանի քրոնիկական հիվանդություն է ունեցել: Ավելին, առաջին պատվաստումից հետո նրա մոտ ոչ մի բարդություն չի նկատվել: Ներկա դրությամբ պարզվում է նրա մահվան ճշգրիտ պատճառը: