Գազի պայթյուն Արխանգելսկի բնակելի շենքում

Արխանգելսկում տեղի է ունեցել գազի պայթյուն: Այս մասին հայտնում են շրջանի դատախազությունից:

Ինչպես հաղորդվել է, հունվարի 20-ին, Մոսկվաայի ժամանակով ժամը 20:40-ի սահմաններում, Մոսկովսկի պողոտայի 43-րդ տան բնակարանում գազի պայթյուն է տեղի ունեցել, գրում է news.ru-ն: Տարհանվել է 49 մարդ, նրանցից ինը երեխաներ են, տուժողներ չկան:

Նախնական տեղեկություններով՝ վնասվել է միջբնակարանային պատը։