Ֆրանսիայի նախագահի վերջին անհիմն պնդումներն Ադրբեջանի դեմ և իրական փաստերը խեղաթյուրող սադրիչ հայտարարություններն անընդունելի են. ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն։
«Հետաքրքիր է, որ Ֆրանսիան, որը իրեն ներկայացնում է որպես միջազգային իրավունքի պաշտպան, երբեք չի քննադատել Ադրբեջանի նկատմամբ միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների կոպտագույն խախտումը, Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ իրականացվող էթնիկ զտումների քաղաքականությունը, ջարդերը և.մարդկության դեմ հանցագործությունները։ Այն ժամանակ, երբ տարածաշրջանում ի հայտ են եկել խաղաղության իրական պայմաններ, մենք խստորեն դատապարտում ենք Ֆրանսիայի սադրիչ հայտարարությունները, որոնք կասկածի տակ են դնում Ադրբեջանի ինքնիշխանությունը, Հայաստանին նախապատրաստում են ռևանշիզմի և լայնամասշտաբ զինում այդ երկիրը։ Ֆրանսիան, այլ երկրներին մեղադրելու փոխարեն, ավելի լավ կաներ դասեր քաղեր իր ոչ կոմպետենտ արտաքին քաղաքականությունից: Մենք պահանջում ենք, որ Ֆրանսիան վերջ տա այն քայլերին, որոնք չեն ծառայում խաղաղությանը և խաթարում են կայունությունը տարածաշրջանում »,- ասել է Հաջիզադեն։
2025 թվականի հունվարի 6-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ելույթ ունենալով դեսպանների համաժողովում, հայտարարել է, որ Հայաստանի հետ կապված՝ Ռուսաստանը փոխել է իր դաշնակցային հարաբերությունները և աջակցել Ադրբեջանի գործունեությանը։
«Ադրբեջանի անընդունելի միջամտության հետևանքով Ֆրանսիան անդրծովյան տարածքներում, մասնավորապես՝ Նոր Կալեդոնիայում, վերջին ամիսներին ենթարկվել է: Ադրբեջանը, որը չի հասկանում, որ մենք պաշտպանում ենք միջազգային իրավունքը, կարծում է, որ դրանով հարցը լուծվել է»,- նշել է Մակրոնը։