Վրաստանը նախատեսում է հաջորդ տարվանից միջազգային գործընկերների հետ համատեղ սկսել անօդաչու թռչող սարքերի արտադրությունը. հայտարարել է երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Նա ասել է, որ ԱԹՍ-ի հավաքումը տեղի է ունենալու պաշտպանության նախարարությանը կից «Դելտա» ռազմական գիտատեխնիկական կենտրոնում. հայտնում է apsny.ge կայքը:
Կառավարության ղեկավարը նաև հավելել է, որ առաջիկայում կենտրոնը, իսրայելական ընկերության հետ համատեղ, կսկսի արտադրել M4 տիպի ինքնաձիգներ: