Թուրքիան լրջորեն է վերաբերվում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը. TRT-ի եթերում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նրա խոսքով՝ Թուրքիայի համար ի սկզբանե «կարմիր գծերը» կապված են եղել Ադրբեջանի հետ։
«Մենք ասել ենք, որ եթե Ադրբեջանի խնդիրները լուծվեն, ապա դռները կբացենք: Բայց, խոսքերից զատ, մենք ակնկալում ենք, որ Հայաստանը կոնկրետ քայլեր կձեռնարկի: Մենք լուրջ ենք վերաբերվում կարգավորման խնդրին: Ուրախ եմ նաև, որ Փաշինյանը մեզ հետ կիսում է նմանատիպ տեսակետներ տարածաշրջանային խաղաղության և համագործակցության վերաբերյալ։ Մենք հիմա ակնկալում ենք, որ նրանք կոնկրետ քայլեր կձեռնարկեն հայտարարություններից դուրս։ Մենք լուրջ և վճռական ենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում: Մենք նաև ձգտում ենք լիարժեք կարգավորման և բարիդրացիական հարաբերությունների»,- նշել է Էրդողանը։
Նա ասել է, որ Թուրքիայում ապրում է 100 հազար հայ, կան հայեր, որոնք Թուրքիայի քաղաքացի են։
Միաժամանակ, Էրդողանն ընդգծել է, որ Երեւանի նկատմամբ Անկարայի մոտեցումները ձեւակերպվել են Բաքվի հետ համաձայնեցված։