Մենք խաղաղության կողմնակից ենք, բայց պատրաստ ենք ցանկացած սցենարի. Ստամբուլում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
«Տարածաշրջանում պատերազմի տարածումը լուրջ վտանգ է ներկայացնում։ Մենք խաղաղության կողմնակից ենք, բայց պատրաստ ենք ցանկացած սցենարի. Իսրայելը չի ճանաչում իր կատարած ռազմական հանցագործությունների որևէ սահմանափակում։ Մենք հանդես ենք գալիս Գազայում և Լիբանանում մշտական և անհապաղ հրադադարի օգտին»,- ասել է Աբբաս Արաղչին: