«Հայաստանը խաղաղություն չի ուզում, նա դեռ ապրում է ռեւանշիստական գաղափարներով»,- այս մասին Բերձոր կատարած այցի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Այսօր Հայաստանը պետք է լավ մտածի։ Ոչ ոք չի կարող մեզ հետ վերջնագրերով խոսել, և թող ոչ մեկի վրա հույս չդնեն։ Կրկին ուզում եմ ասել, որ մեզ ոչ ոք և ոչինչ չի կարող կանգնեցնել։ Մենք օրենքի, արդարության, միջազգային իրավունքի կողմնակից ենք, մենք պաշտպանում, պաշտպանել և վերականգնել ենք մեր տարածքային ամբողջականությունը։ Մենք ամբողջ աշխարհին ցույց տվեցինք, թե ինչի ենք ընդունակ, ուժով ազատագրեցինք մեր հողը և հպարտանում ենք դրանով:
Մենք առաջարկել ենք սկսել սահմանազատման գործընթացը։ Մոտ մեկ տարի ձգեցին։ Հիմա այս գործընթացը, թեեւ սկսվել է, բայց զուտ ձեւական է, չկան առարկայական բանակցություններ, քարտեզների շուրջ քննարկումներ։ Մենք պատրաստել ենք բոլոր քարտեզները՝ և՛ 20-րդ դարի, և՛ նախորդ դարաշրջանի քարտեզները, և սահմանազատման աշխատանքները պետք է իրականացվեն ըստ այդ քարտեզների»,- հայտարարել է նա։