ՄԱԿ-ի առաքելությունը շուտով կրկին կմեկնի Արցախ: Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Հանս Հենրի Կլյուգեի հետ հանդիպմանը։
Հիշեցնենք, որ օրերս Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ղեկավարությամբ ՄԱԿ-ի առաքելությունը, ամփոփելով մեկօրյա այցն Արցախ, հայտարարել էր, որ իրենց տվյալներով՝ այնտեղ մնացել է մնացել է 50-ից 1 հազար հայ։
«Առաքելությունը ցնցված է, թե ինչպես են տեղի բնակիչները հանկարծակի լքել իրենց տները, ինչպես նաև տառապանքներից, որոնք կարող էին դրա պատճառը լինել»,- հայտարարել է ՄԱԿ-ի առաքելությունը։
Պաշտոնական Երևանը այցից հետո տարածված հաղորդագրությունը «խիստ կողմնակալ է» որակել՝ ընդգծելով, որ այն չի արտացոլում իրավիճակը գետնի վրա: