Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է․
Ադրբեջանի ՊՆ-ի հետ փոխկապակցված «Caliber.az» կայքը հերթական անհեթեթ հրապարակումն է արել, թե իբր հայկական կողմը պատերազմի է պատրաստվում։
Այս թեմայով ադրբեջանական քարոզչական արշավը նոր թափ է սկսել հավաքել վերջին օրերին։
Նման հրապարակում արել էր նաեւ ադրբեջանական հանրային հեռուստաընկերությունը։
Որքան ակտիվորեն է Փաշինյանը հայտարարում մեր պետական շահերի զիջման պատրաստակամության մասին, այնքան ագրեսիվ է դառնում Ադրբեջանը…