Նոյեմբերի 30-ին Թուրքիայի նախագահական պալատում տեղի կունենա կառավարության նիստ, որի գլխավոր թեման կորոնավարակի դեմ պայքարը։
Նշենք, որ վերջին շրջանում Թուրքիայում օրեցօր ավելանում են կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թիվը։Կառավարության նիստին Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան ներկայացնելու է երկրում կորոնավիրուսի դեմ պայքարի վերջին զարգացումները։ Նիստի ընթացքում կորոշվի՝ ինչպիսի նոր միջոցներ ձեռնարկել համավարակի դեմ պայքարում, ինչպես նաև կրթության, առողջապահության և տնտեսության ոլորտներում։ Սպասվում է, որ որոշում կկայացվի Թուրքիայի որոշ շրջաններում փողոց դուրս գալու արգելք կսահմանվի ողջ շաբաթվա ընթացքում։ Այդ որոշումների մասին մանրամասներ է հրապարակելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Ermenihaber.am