Սիրիայի Հալեպ քաղաքում ծավալվող իրադարձությունների հետևանքով տուժածների շրջանում հայեր չկան, իսկ իրավիճակն առայժմ սպասողական է:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հալեպում գործող հայկական «Գանձասար» շաբաթաթերթի խմբագիր Զարմիկ Պողիկյանն՝ անդրադառնալով հակակառավարական զինված խմբավորումների՝ Հալեպ ներխուժումից հետո ստեղծված իրավիճակին։
‹‹Հայեր չկան տուժածների շրջանում։ Քաղաքում ընդդիմադիրներն են։ Առայժմ սպասողական վիճակ է, բախումներ չկան››,- նշեց Զարմիկ Պողիկյանը։