Կիրակի, Մայիսի 11, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կրքերը բորբոքվում են Մերձավոր Արեւելքում ընդդեմ Իրանի

05/01/2021
- Տարածաշրջանային
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ամերիկայի Միացյալ Նահանգները չեղարկել է ռազմական իր ավիակիրը Մերձավոր Արեւելքից ԱՄՆ տեղափոխելու մասին ավելի վաղ ընդունված որոշումը: Այս հայտարարությամբ ԱՄՆ-ը հանդես է եկել Իրանի հետ լարվածության սրման պայմաններում: Ինչպես պաշտպանության նախարարի պաշտոնակատար Քրիսթոֆեր Միլերն է ասել. «USS Nimitz ավիակիրը տեղում պահելու որոշումը կայացվել է Իրանի ղեկավարների կողմից ԱՄՆ-ի նախագահ Թրամփի եւ կառավարության բարձրաստիճան այլ պաշտոնյաների նկատմամբ հնչող սպառնալիքների պատճառով»: Նրա խոսքերով, որեւէ մեկը չպետք է կասկածի ԱՄՆ-ի հաստատակամությանը. «Ամերիկայի Ձայն»-ի փոխանցմամբ՝ հայտնում է Yerkir.am-ը:

Իրանի ռազմական բարձրագույն հրամանատարներից գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության առաջին տարելիցի օրը Թեհրանում հնչել էին ԱՄՆ-ի դեմ պատասխան քայլերի դիմելու վճռականության մասին խոսքեր, ինչից հետո ամերիկյան B-52 տիպի հեռահար ծանր կործանիչները թռիչքներ էին իրականացրել այստեղ, Պարսից ծոց էր ուղարկվել միջուկային մի սուզանավ:

Որպես լարվածության ու աստիճանաբար սրվող իրադրության մեկ այլ փաստ, Իրանի նախագահ Հասան Ռուհանին հրամայել է սկսել ուրանը մինչեւ 20 տոկոսի հարստացման աշխատանքներ:

Եվրոպական միության խոսնակը երկուշաբթի օրն ասել է, թե ուրանի նման հարստացումը ոտնահարում է այս երկրի հետ 2015 թվականին կնքված միջուկային միջազգային պայմանագիրը: Հիշեցնենք, որ Թրամփի հրամանով էլ այդ պայմանագրից ԱՄՆ-ը դուրս էր բերվել միակողմանիորեն: Եվրոպական միությունը հայտարարում է, որ շուտով հատուկ հայտարարությամբ է հանդես գալու Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության ղեկավարը:

Իրանը չի ձգտում ԱՄՆ-ի դեմ պատերազմի, ասում են Իրանի քաղաքական գործիչներն ու փորձագետները: Սակայն, ասում են նրանք, Թեհրանը պատասխան կտա ռազմական որեւէ սպառնալիքի` տարածաշրջանում ամերիկյան բազաների դեմ ռազմական հարձակումներով:

Իրանը բողոքում է ամերիկյան B-52 տիպի կործանիչների թռիչքների եւ Հորմուսի նեղուցում ամերիկյան ռազմանավերի առկայության դեմ: Այս զարգացումների հենքի վրա Իրանի Իսլամական հեղափոխական պահակազորի հրամանատար Հոսեին Սալամին էլ այց է կատարում Աբու Մուսայի կղզի, որը Պարսից ծոցում համարվում է ռազմավարական ամենակարեւոր կետը: Այստեղ նա հանդիպումներ է ունեցել Իրանի ռազմական զորամիավորումներում:

Ինչպես իրանցի քաղաքական վերլուծաբան Հոսեին Մողադամն է ասում, այս քայլով Իրանը նախազգուշացում է հղում այն մասին, որ այստեղ ԱՄՆ-ի եւ Իսրայելի սուզանավերի տեղակայումը եւ B-52-ի թռիչքները «սադրանքներ են, որոնք կարժանանան Իրանի հրանոթային հուժկու հարվածների»:

Ինչպես իրանցի փորձագետներն են ասում, այս տարածաշրջանում ամերիկյան բոլոր բազաները գտնվում են Իրանի հրթիռների կողմից հասանելիության շրջաններում: «Իրանի դեմ որեւէ հարձակման դեպքում, հարձակման տակ կհայտնվեն ամերիկյան բոլոր բազաները միաժամանակ»,- ասում են իրանցի քաղաքական գործիչները:

Ինչ վերաբերում է ուրանը մինչեւ 20 տոկոսի չափով հարստացնելու մասին ընդունված որոշմանը, Իրանը այն բացատրում է ԱՄՆ-ի կողմից աճող սպառնալիքներով: Ինչպես գիտնականներն են ասում, 20 տոկոսով հարստացված ուրանից մինչեւ ատոմային զենք արտադրելու համար ուրանի անհրաժեշտ 90 տոկոսի հարստացումը մնում է միայն մեկ քայլ:

Այս մասին է իր մտահոգությունը հայտնում նաեւ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն, ում խոսքերով, Իրանի նպատակը միջուկային զենք արտադրելն է:

Իսրայելը միակ երկիրը չէ այս տարածաշրջանում, որին մտահոգում է այս հանգամանքը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԱԿ-ը Իրանին հորդորեց հրաժարվել մինչև 20% ուրանի հարստացումից

Հաջորդ գրառումը

Տիգրանաշեն համայնքի հանձնվելը չի դիտվելու որպես Արարատի մարզի որևէ համայնքի անցում թշնամու վերահսկողության տակ. Վահան Հովհաննիսյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Շուշիից Ստեփանակերտ ճոպանուղի կկառուցվի

10/05/2025
Նորություններ

Ադրբեջանը սպասում է, որ Հայաստանը կատարի իր ստանձնած պարտավորությունները. Բայրամով

10/05/2025
Նորություններ

Բաքուն Երևանին կրակոցների վերաբերյալ տեղեկություններ է փոխանցել․ վարչապետի աշխատակազմ

07/05/2025
Նորություններ

AZAL ինքնաթիռի կործանման կապակցությամբ Բաքուն Մոսկվայից դեռ պատասխան է սպասում

06/05/2025
Հաջորդ գրառումը

Տիգրանաշեն համայնքի հանձնվելը չի դիտվելու որպես Արարատի մարզի որևէ համայնքի անցում թշնամու վերահսկողության տակ. Վահան Հովհաննիսյան

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Միջազգային

Եթե Ռուսաստանի հետ  30-օրյա հրադադաը համաձայնեցվի, Կիևը պատրաստ է ուղիղ բանակցությունների գնալ Մոսկվայի հետ. հայտնել է Զելենսկին Թրամփին

10/05/2025

Զելենսկին Թրամփին ասել է, որ Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ ուղիղ բանակցությունների. գրում է Axios-ը։ Պեսկովն ասել է, որ Մոսկվան...

ԿարդալDetails

Տեսանյութ. Հնդկաստանի և Պակիստանի միջեւ հրադադարը տևեց ընդամենը 2 և կես ժամ. ռազմական գործողությունները վերսկսվել են

10/05/2025

Տեսանյութ. 8 ոստիկան ներխուժել են լրագրողի տուն, ձեռքերը ոլորելով, հենց գիշերազգեստով ու հողաթափերով նրան բերման ենթարկել. ահազանգ

10/05/2025

Շուշիից Ստեփանակերտ ճոպանուղի կկառուցվի

10/05/2025

Փաշինյանը Կապանում ներկա է եղել քպ-ական պատգամավոր Դավիթ Դանիելյանի հոր տուն-թանգարանի բացմանը

10/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական