Վատ եղանակի պատճառով բեռնատարների համար փակվել է նաև Հայաստանի հետ սահման տանող ճանապարհը. հայտնում է Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտը:
Լարսը երկու ուղղություններով փակ է բեռնատարների համար:
Ճանապարհը մնում է բաց ուղևորափոխադրումների համար. հայտնում է Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանության մաքսային կցորդը: