Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին Իրանի թշնամիներին զգուշացրել է մոտալուտ ռեւանշի մասին. հաղորդում է Tasnim-ը։
«Իրանում անկարգություններ հրահրելու համար թշնամիները դիմել են նենգ դավադրության։ Թշնամիների կողմից խաբված երիտասարդների մի փոքր խումբ շուտով կհասկանա իր սխալը։ Իրանը շուտով վրեժխնդիր կլինի իր թշնամիներից՝ նույն երիտասարդների օգնությամբ »,-զգուշացրել է նա և տվել այն քաղաքների անունները, որոնք Իրանի դեմ թշնամական սցենարներ են ծրագրել՝ Վաշինգտոն, Նյու Յորք եւ եվրոպական մի շարք քաղաքներ։