‼️ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ հայկական կողմն ուսումնասիրում է «Զանգեզուրի միջանցքի անխուսափելիության հետ կապված հարցերը»
«Պատերազմի ավարտից հետո առաջին էտապում հայկական կողմը ընդդիմանում էր այս հարցին, սակայն վերջերս ինձ տեղեկացրել են, որ հայկական կողմը պատշաճ կերպով ուսումնասիրում է այդ միջանցքի անխուսափելիության հետ կապված հարցերը: Ինչպես գիտեք, քննարկումներն այժմ ընթանում են եռակողմ ձևաչափով: Այդ հարցը քննարկվում է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետների մակարդակով աշխատանքային խմբի շրջանակում»,-հայտարարել է Ալիևը: