Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի քարը հայտարարել է ԱՄՆ-ից F-16 կործանիչների գնման ընթացակարգի մեկնարկի մասին։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ-ը իր երկրին առաջարկել է գնել F-16 կործանիչներ այն բանից հետո, երբ Թուրքիան դուրս է մնացել F-35 մատակարարման ծրագրից։
«Տեխնիկական աշխատանքներ են սկսվել F-16-ների մատակարարման ուղղությամբ, մենք վերահսկում ենք այդ գործընթացը, Թուրքիայի ուժեղացումը նշանակում է նաև ՆԱՏՕ-ի պաշտպանության ուժեղացում»,- Աքարի խոսքերն է մեջբերում Թուրքիայի ՊՆ կայքը։
«Միացյալ Նահանգներից՝ որպես մեր դաշնակցից և բարեկամից, մենք ակնկալում ենք ոչ միայն 70 Viper F-16 ինքնաթիռների մատակարարում, այլև ներդրում Թուրքիայի ռազմական ինքնաթիռների արդիականացման գործում»,- ՌԻԱ գործակալության հաղորդմամբ՝ ասել է Աքարը։