Թուրքիայի կառավարությունը որոշ ոլորտներում սկսում է «հանրային դիվանագիտության» արշավը` ուղղված Թուրքիայի «խարխլված իմիջի բարելավմանը». գրում է Nordic Monitor-ը։
Թուրքիայի նախագահին կից հասարակայնության հետ կապերի գրասենյակը երեքշաբթի հրապարակել էր «Հանրային դիվանագիտության ազգային ռազմավարությունը» և «Գործողությունների ծրագիրը»՝ ուղղված 2021-2023 թվականներին սև քարոզչության դեմ պայքարին և «Թուրքիա» բրենդի ամրապնդմանը:
Գործողությունների ծրագրի համաձայն՝ 26 նոր հանձնաժողովներ և 16 աշխատանքային խմբեր կձևավորվեն, որոնք կկենտրոնանան այն հարցերի վրա, որոնցով Թուրքիան զբաղվում է վերջին տարիներին:
Ստեղծվելիք հանձնաժողովներից մեկը կզբաղվի «1915 թ. իրադարձություններով և անհիմն պահանջների դեմ պայքարով»: ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումը ցույց տվեց, որ Թուրքիային չի հաջողվել կանխել դա նախագահի մակարդակով:
Մյուս հանձնաժողովի անունն է «Օրենք, արդարություն, մարդու իրավունքներ և իրավասություն», ինչպես նաև «Թուրքիայի ապրանքանիշի բարելավում»: