Թուրքիան ձգտում է մինչև 2023 թվականը ռազմարդյունաբերական համալիրում շրջանառությունը հասցնել 27 միլիարդ դոլարի, իսկ պաշտպանական արտադրանքի արտահանման ծավալը՝ 10 միլիարդ դոլարի, ինչը աշխատանք ունենալու հնարավորություն կտա, ընդհանուր առմամբ, երկրի 80 հազար քաղաքացիների: Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը. հաղորդում է Anadolu-ն:
Դեմիրը շեշտել է, որ որքան բարձր է Թուրքիայի պաշտպանական հատվածի ներմուծման-փոխարինման մակարդակը, այնքան ավելի անկախ է դառնում արտաքին քաղաքականությունը:
Ըստ նրա՝ վերջին տարիների գործընթացները շեշտում են ուժեղ բանակ ունենալու կարևորությունը, որը կախված չէ արտաքին մատակարարումներից: «Դեռ 2002-ին Թուրքիան այն երկրներից էր, որը մեծապես կախված էր զենքի արտահանումից: Սակայն այսօր Անկարան ծածկում է իր կարիքները ներքին արտադրության միջոցով: Մեր նպատակն է վերացնել արտաքին կախվածությունը…»,- հայտարարել է Դեմիրը:
Նա նշել է, որ վերջին տարիներին Թուրքիայում իրականացվել է ավելի քան 700 նախագիծ պաշտպանության և անվտանգության ոլորտում՝ 60 միլիարդ դոլար ընդհանուր ծավալով: