Այս շաբաթ Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասի՝ Անկարա կատարած այցի ընթացքում Թուրքիայի կառավարությունը խնդրել է Գերմանիային՝ հաստատել մի քանի ռազմական համակարգերի և մասերի արտահանման լիցենզիաները. հաղորդում է Sabah- ը:
Թուրք պաշտոնյաները Մաասին տրամադրել են սարքավորումների ցուցակ, քանի որ Հունաստանը շարունակում էր պահանջել Գերմանիայից՝ զենքի էմբարգո սահմանել Միջերկրական ծովի տարածքում ծագած վեճի պատճառով: Հոդվածում նշվում է, որ Գերմանիայի կառավարությունը մերժել է Թուրքիայի խնդրանքը:
Թերթը գրում է, որ արտահանման լիցենզիաները, որը Թուրքիան ցանկանում է Գերմանիայից, ներառում է Altay տանկի շարժիչները վաճառելու թույլտվություն: Գերմանական սպառազինությունների ընկերությունները նույնպես սպասում են Բեռլինի հաստատմանը՝ պնդելով, որ այդ վաճառքների ապահովումը երկկողմ հարաբերությունների համար «շահավետ» կլինի:
Հունաստանը հատկապես մտահոգված է գերմանա-թուրքական համագործակցությամբ Թուրքիայի ռազմածովային ուժերի համար U-214 դասի վեց սուզանավ արտադրելու հարցում: Նավերից առաջինը սպառազինության մեջ է մտել 2019-ի դեկտեմբերին՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությամբ արարողության ժամանակ. հայտնում է Sabah-ը: