ԱՄՆ-ը մեծացրել է ռազմական աջակցությունը Սիրիայի քրդական կազմավորումներին։ Ոչ մի ամերիկացի առաջնորդի պաշտոնավարման ժամանակ երբևէ չի եղել նման վատ իրավիճակ, ինչպես ներկայիս նախագահ Ջո Բայդենի օրոք է, ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Որպես ՆԱՏՕ-ի երկու երկրներ՝ Թուրքիան և Միացյալ Նահանգները պետք է բոլորովին այլ հարաբերություններ ունենան: ԱՄՆ ոչ մի ղեկավարի օրոք նման իրավիճակ չի եղել: Վաշինգտոնը շատ ավելի մեծ աջակցություն է ցուցաբերում տարածաշրջանում ահաբեկիչներին», – ասել է Էրդողանը լրագրողներին:
Ավելի վաղ Անկարան բազմիցս մեղադրել էր Վաշինգտոնին Սիրիայում քրդերի ինքնապաշտպանական ուժերին զենք մատակարարելու մեջ, որոնց Անկարան համարում է կապված Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ: