Թուրքիան պատրաստ է անհրաժեշտության դեպքում բանակցություններ վարել «Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչների հետ: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում կայացած մամլո ասուլիսում:
«Քանի որ մեր նպատակն է կայունություն և անվտանգություն ապահովել այդ երկրում (Աֆղանստան), ապա, անհրաժեշտության դեպքում, մենք կքննարկենք մեր ընդհանուր օրակարգը այն կառավարության հետ, որը կձևավորի «Թալիբանը»», ասել է նա:
Էրդողանը նշել է, որ Թուրքիան ոչ ոքի հանդեպ պարտավորություն չունի, և պարտավոր չէ դառնալ ապաստան աֆղան փախստականների համար, գրում է ՏԱՍՍ-ը:
Թուրք առաջնորդը գրեթե ամեն օր հայտնում է թալիբների հետ համագործակցության պատրաստակամության մասին, սակայն շարժման ներկայացուցիչների կողմից որևէ արձագանք դեռևս չի եղել: