Թուրքիան, անհրաժեշտության դեպքում, կշարունակի արձագանքել Սիրիայում Դամասկոսի գործողություններին, ասել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Աֆրիկայում կարճ շրջագայությունից վերադառնալուց հետո ինքնաթիռում գտնվող թուրք լրագրողներին տված հարցազրույցում։
«Այս պահին մեր գործողությունները շարունակվում են տարածաշրջանի կրիտիկական կետերում, բացարձակապես փոխզիջումներ չկան: Մենք շարունակում ենք այդ գործընթացը Սիրիայում: Այս պահին ես չգիտեմ, թե ինչ դիրք կբռնի [Սիրիայի նախագահ Բաշար Ասադի] վարչակարգը, բայց մենք շարունակում ենք անել այն ամենը, ինչ անհրաժեշտ է, հատկապես Իդլիբում նման մոտեցման դեմ: Եվ մենք կշարունակենք պատասխանել մեր ամբողջ ծանր սպառազինությամբ», – Էրդողանին մեջբերում է ՏԱՍՍ-ը: