«Այսօր ԵՄ դիտորդների առաջին խումբը ժամանում է Երևան։ 27 անդամ երկրներն արագ են գործել՝ Հայաստանի հարցմանը արձագանքելու համար։ Վերահսկել իրավիճակը և աջակցել տեղում Հայաստան-Ադրբեջան սահմանային իրավիճակի կայունացմանը. ահա դիտորդների տեղակայման նպատակը»,- տեղեկացնում է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվա Կլաարը։