Մայիսի 19-ին Եվրախորհրդարանի կողմից հաստատված Թուրքիայի վերաբերյալ բանաձև-զեկույցում անդրադարձ է կատարվել թուրքական ծայրահեղական «Գորշ գայլեր» ահաբեկչական խմբավորման գործունեությանը:
Հատկանշական է, որ ԵՄ ահաբեկչական կազմակերպությունների ցուցակը որոշվում է ԵՄ պետությունների ղեկավարների և կառավարությունների կողմից: Չնայած այս ամենին` Եվրախորհրդարանի կողմից ձեռնարկված այս քայլը կարևոր է այն առումով, որ առաջին անգամ ԵՄ մարմիններից մեկn այս «իդեալիստական շարժման» համար օգտագործում է «ահաբեկչական» բառը:https://googleads.g.doubleclick.net/pagead/ads?client=ca-pub-1104956819242426&output=html&h=300&adk=1110249564&adf=1020545447&pi=t.aa~a.2599204203~i.4~rp.4&w=360&lmt=1621835714&num_ads=1&rafmt=1&armr=3&sem=mc&pwprc=3827373523&psa=1&ad_type=text_image&format=360×300&url=https%3A%2F%2Fwww.ermenihaber.am%2Fam%2Fnews%2F2021%2F05%2F20%2F%25D4%25B5%25D4%25BD-%25D4%25B3%25D5%25B8%25D6%2580%25D5%25B7-%25D5%25A3%25D5%25A1%25D5%25B5%25D5%25AC%25D5%25A5%25D6%2580%2F208400&flash=0&fwr=1&pra=3&rh=275&rw=330&rpe=1&resp_fmts=3&sfro=1&wgl=1&fa=27&adsid=ChAI8PqnhQYQ5q7H3I2KrpAcEjkAcL4SyIc6LUyDSm2Nc9spVu6kY5g3MunZDkJD9OHE5ReScFl-ksis7AVLiNyehxr1HgTp1JRY64c&uach=WyJBbmRyb2lkIiwiOSIsIiIsIlJlZG1pIFMyIiwiOTAuMC40NDMwLjkxIixbXV0.&dt=1621835714705&bpp=12&bdt=1131&idt=-M&shv=r20210517&cbv=%2Fr20190131&ptt=9&saldr=aa&abxe=1&cookie=ID%3D0081e6dc32468371-22d42fab74ba00a8%3AT%3D1613244988%3ART%3D1613244988%3AS%3DALNI_MZJ5xUsbgZs-VEiIaFUF2yeX8FZHg&prev_fmts=0x0%2C360x300&nras=3&correlator=7203601532397&frm=20&pv=1&ga_vid=1093557968.1613244985&ga_sid=1621835714&ga_hid=1838438341&ga_fc=0&u_tz=240&u_his=2&u_java=0&u_h=720&u_w=360&u_ah=720&u_aw=360&u_cd=24&u_nplug=0&u_nmime=0&adx=0&ady=1441&biw=360&bih=592&scr_x=0&scr_y=32&eid=31060005&oid=3&pvsid=202499460282645&pem=567&ref=https%3A%2F%2Fwww.ermenihaber.am%2Fam%2F&eae=0&fc=1408&brdim=0%2C0%2C0%2C0%2C360%2C0%2C360%2C592%2C360%2C592&vis=1&rsz=%7C%7Cs%7C&abl=NS&fu=128&bc=31&jar=2021-05-12-11&ifi=3&uci=a!3&btvi=1&fsb=1&xpc=uvMHlyzs16&p=https%3A//www.ermenihaber.am&dtd=101
Զեկույցում ԵՄ-ին և ԵՄ անդամ երկրներին կոչ է արվում ուսումնասիրելու «Գորշ գայլեր» ծայրահեղական շարժումն ահաբեկչական կազմակերպությունների՝ ԵՄ ցանկում ներառելու հնարավորությունը և արգելելու դրա ճյուղային կառույցների գործունեությունը ԵՄ երկրներում:
Բացի այդ ԵԽ-ի զեկույցում առաջարկվում է ուշադրությամբ հետևել նրանց գործունեությանը և հակազդելու դրանց հնարավոր ազդեցությանը, որը սպառնալիք է հատկապես հայկական, քրդական ու հունական ծագում ունեցող քաղաքացիների և տվյալ կազմակերպության կողմից այլախոհ համարվող ցանկացած անձի համար:
Զեկույցում այդ խմբավորումը ծայրահեղական և ռասիստական է որակվել, ինչպես նաև նշվել, որ դրա գործունեությունը մտահոգիչ է ոչ միայն Թուրքիայի, այլև ԵՄ երկրների համար:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին Ֆրանսիայի կառավարությունը պաշտոնապես որոշեց երկրի տարածքում արգելել թուրք ազգայնականներին միավորող «Գորշ գայլեր» կազմակերպության գործունեությունը։ Նոյեմբերի 19-ին Բունդեսթագում ընդունվել էր Կանաչների կուսակցության և Ազատ դեմոկրատների կողմից ներկայացված օրինագիծը:
Ըստ այդ օրինագծի` դաշնային կառավարությունը կոչ է անում միջոցներ ձեռնարկել Եվրոպայում «Գորշ գայլերի» ազգայնամոլական շարժման ազդեցությունը ճնշելու ուղղությամբ, հետևել Գերմանիայում նրանց գործունեությանը, ուսումնասիրել կազմակերպությունների արգելման հիմքերը, իրազեկել հանրությանը և հաստատություններին այդ շարժման թիրախների վերաբերյալ և օգտագործել իրավական բոլոր հնարավորությունները ծայրահեղականների քարոզչությանը հակազդելու համար։