«Տարածաշրջանի խնդիրները պետք է լուծեն տարածաշրջանի երկրները, և դրանց լուծման պատրվակով տարածաշրջանը չպետք է բացվի արտաքին ուժերի առջև։ Ռազմական բախումները մեզ անհանգստացնում են։ Ուժի կիրառումը վեճերի լուծման միջոց չէ, տարածաշրջանը երկխոսության կարիք ունի։ Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովը հստակ հայտարարել է, որ դեմ է տարածաշրջանում աշխարհաքաղաքական և միջազգային սահմանների փոփոխությանը և աջակցում է երկրների տարածքային ամբողջականության պահպանմանը»,-հայտարարել է Իրանի Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի փոխնախագահ Էբրահիմ Ազիզին Հայաստան-Իրան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Գևորգ Պապոյանի գլխավորած պատվիրակություն հետ հանդիպման ժամանակ։
Mehr գործակալությունը հաղորդում է, որ հայկական կողմը համոզմունք է հայտնել, որ արտաքին ուժերը, որքան էլ ցանկանան վնասել հայ-իրանական հարաբերությունները, միևնույն է, չեն կարող։