Դրական ենք գնահատում Սոչիում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների գագաթնաժողովը. նոյեմբերի 23-ին Երեւանում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Պուտինի խոսքով՝ սահմանազատման, տրանսպորտի ապաշրջափակման, հումանիտար խնդիրների լուծման պայմանավորվածությունների հետեւողական իրականացման միջոցով կարելի է հասնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կայուն կարգավորման։ Նա նշել է՝ այս գագաթաժողովի արդյունքները, ներառյալ համատեղ հայտարարությունը, լավ հիմք են ստեղծել ապագա փոխզիջումների համար։
Նա հույս է հայտնել, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիր կկնքվի։