Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ երկկողմ հիմունքներով ուղիղ բանակցությունների՝ խաղաղության պայմանագրի շուտափույթ ավարտի համար:
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին ասվում է Ադրբեջանի Հանրապետության ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
«Խաղաղ բանակցություններում այս լճացումը չի նպաստում տարածաշրջանի կայունությանն ու բարգավաճմանը։ Մենք կարծում ենք, որ երկու երկրները պետք է համատեղ որոշեն իրենց հետագա հարաբերությունները»։
Ինչպես ասված է հաղորդագրության մեջ, Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանին հրավիրել է խորհրդակցություն պետական սահմանին, որտեղ քննարկվելու է խաղաղ գործընթացը։