Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն այսօր քննարկել են Լեռնային Ղարաբաղի հետ կապված իրավիճակը: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Հոկտեմբերի 23-ին, ԱՄՆ-ում իր աշխատանքային այցի շրջանակներում, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպեց ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի հետ: Քննարկվեց իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։ Ադրբեջանցի նախարարը տեղեկացրել է Հայաստանի ապակառուցողական քաղաքականության, ադրբեջանական խաղաղ բնակչության թիրախային գնդակոծման, օտարերկրյա վարձկանների ու ահաբեկիչների զանգվածային ներգրավման մասին», ասվում է հաղորդագրության մեջ: