Արևմուտքը Ռուսաստանի նախագահական ընտրությունների ժամանակ ընտրատեղամասերում մարդկանց դրդում է ներգրավվել ծայրահեղականության մեջ։
Ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Այսօր նրանք ուղղակի անցել են ծայրահեղական գործունեության։ Նրանք հրահրում մարդկանց, ովքեր ակնհայտորեն ինչ-որ կապի մեջ են իրենց հետ, որպեսզի ուղղակի գան ընտրատեղամասեր և զբաղվեն այս ծայրահեղական գործունեությամբ», – ասել է Զախարովան՝ ելույթ ունենալով «Ուժ և միասնություն. դրական փոփոխություններ ռուսական հասարակության մեջ» դասախոսության ժամանակ։
Ավելի վաղ Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Էլլա Պամֆիլովան հայտարարել էր, որ Ռուսաստանի Դաշնությունում նախագահական ընտրություններում քվեաթերթիկները փչացնելու հրահանգները ստացվել են Ուկրաինայից և եվրոպական որոշ երկրներից։