Առաջարկներ ենք փոխանցել Ադրբեջանին և սպասում ենք ադրբեջանական կողմի արձագանքին. լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին։
«Խոսքն այն երկու հոդվածի մասին է, որոնց շուրջ վերջնական համաձայնության չենք եկել։ Այդ երկու հարցի վերաբերյալ հրապարակային խոսել ենք և հուսով ենք՝ լուծումներ կգտնենք»,-ասաց նա։