Երկուշաբթի, Փետրվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Աշխարհի ավելի քան 150 գործարար, հումանիտար և քաղաքական գործիչ Ալիևին կոչ են արել ազատ արձակել ապօրինի կալանավորված հայերին

12/12/2023
- Նորություններ, Տարածաշրջանային
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ավելի քան 150 գործարար, հումանիտար և քաղաքական ոլորտների միջազգային գործիչ պահանջում են ազատ արձակել Բաքվում պահվող հայերին: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, ներկայում Բաքվում ապօրինաբար կալանքի տակ պահվող Ռուբեն Վարդանյանի թելեգրամյան ալիքից:

Ստորև ներկայացնում ենք միջազգային գործիչների բաց նամակը.

«Վառելիքի, դեղորայքի և պարենի մատակարարման ապօրինի արգելափակումից հետո, որը տևել է ինը ամիս, Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին սկսել է արյունալի ռազմական գործողություն և ներխուժել Լեռնային Ղարաբաղ (Արցախ): Այս ներխուժման հետևանքները եղան հարյուրավոր սպանվածներ, հազարավոր վիրավորներ և գրեթե 120,000 մարդկանց՝ փաստորեն Արցախի ողջ հայ բնակչության բռնի տեղահանում: Համաշխարհային մեծամասնության կարծիքով՝ դա հավասարազոր է էթնիկ զտումների։

Իրավապաշտպան կազմակերպությունները Ադրբեջանի գործողությունները որակել են ցեղասպանություն:

Հայտնի հայ բարերար և մարդասիրական ոլորտի գործիչ, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն ապօրինի բերման է ենթարկվել, երբ նա և այլ քաղաքացիներ մեկնում էին Հայաստան։ Նրա ձերբակալությունը հատկապես մտահոգիչ է, քանի որ հանուն Արցախի միջազգային աջակցություն ներգրավելու ջանքերը Վարդանյանին դարձրել են Բաքվի կառավարության թիրախը։ Ռուբեն Վարդանյանն Արցախի Հանրապետության այն բնակիչներից է, որը վերջերս առանց բավարար հիմքերի և սոսկ քաղաքական դրդապատճառներով բերման է ենթարկվել և ապօրինի կալանավորվել։ Ի թիվս այլոց կալանավորվել են հանրապետության երեք նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանը, Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը, և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ՝ Դավիթ Բաբայանը, Լևոն Մնացականյանը, Դավիթ Իշխանյանը և Դավիթ Մանուկյանը։ Շատ այլ հայերի դեռ ապօրինի պահում են։ Այս մարդկանց առողջության և ինքնազգացողության մասին առկա ծայրահեղ սահմանափակ տեղեկատվությունը տագնապ է առաջացնում։

Նրանք բոլորը կալանավորվել են ներպետական և միջազգային իրավունքի ակնհայտ խախտմամբ, ներառյալ ՄԱԿ-ի կոնվենցիան և Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կոնվենցիան, որին միացել է նաև Ադրբեջանը։ Պայմանները, որոնցում պահվում են այդ մարդիկ, խորապես մտահոգիչ են, ներառյալ նրանց ընտանիքների հետ նորմալ հաղորդակցության, նրանց վիճակի կանոնավոր անկախ մոնիտորինգի և հյուպատոսական հասանելիության բացակայությունը, ինչպես նաև տեղական և միջազգային իրավաբանների հասանելիության մերժումը:

Ադրբեջանը պետք է հարգի միջազգային իրավական չափանիշները և մարդու իրավունքները, որոնցից կախված է խաղաղությունն ու կայունությունը ողջ աշխարհում։

Ամեն օր կարևոր է բանտարկյալների կյանքի համար. Հայաստանի և Ադրբեջանի միջև ցանկացած խաղաղության համաձայնագիր պետք է պայման ներառի նրանց ազատ արձակումը:

Մենք կոչ ենք անում նախագահ Իլհամ Ալիևին անհապաղ ազատ արձակել նշված ապօրինի ձերբակալված բոլոր անձանց»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԼՂ-ից տեղահանված անձինք Երևանի անձնագրային ստորաբաժանումներում կսպասարկվեն նաև շաբաթ օրերին

Հաջորդ գրառումը

Մինչ հայկական կողմն ինչ-որ քննարկումներ է անում, Ադրբեջանը ռեալ զենք է գնում՝ պատրաստվելով նոր պատերազմի. Հայկ Նահապետյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Օկուպացված Արցախում գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին վանդալիզմի է ենթարկվել

02/02/2026
Նորություններ

Փաշինյանն ու Ալիևը մեկնում են Աբու Դաբի՝ ստանալու «Զայեդ» մարդկային եղբայրության պարգևը

02/02/2026
Նորություններ

Փեզեշքիանը հրամայել է ԱՄՆ-ի հետ սկսել միջուկային բանակցություններ. տեղական լրատվամիջոցներ

02/02/2026
Նորություններ

Հայ ազգին հարկավոր են նոր առաջնորդներ, հայ ազգին հարկավոր է նոր որակի իշխանություն. քաղբանտարկյալ Խաչիկ Գալստյան

02/02/2026
Հաջորդ գրառումը

Մինչ հայկական կողմն ինչ-որ քննարկումներ է անում, Ադրբեջանը ռեալ զենք է գնում՝ պատրաստվելով նոր պատերազմի. Հայկ Նահապետյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Required fields are marked *

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական