ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
ԱՄՆ պետքարտուղարը զրույցի ընթացքում նշել է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը շարունակելու կարևորությունը` Լեռնային Ղարաբաղում կարգավորման հասնելու համար: Այս մասին, «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, ասված է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության չորեքշաբթի օրը տարածած հայտարարության մեջ:
«ԱՄՆ պետքարտուղարը նշեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերի շարունակման կարևորությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կայուն քաղաքական կարգավորմանը հասնելու համար` ի շահ տարածաշրջանի ժողովուրդների», – նշել են գերատեսչությունը:
Բլինքենը և Ալիևը նաև քննարկել են երկկողմ գործընկերության հարցեր, ինչպես նաև մի շարք այլ թեմաներ: