Ադրբեջանը և Թուրքիան Լեռնային Ղարաբաղի վերականգնման մասին համաձայնագիր են ստորագրելու, որը տեղի կունենա Թուրքիայի առաջնորդ Թայիփ Էրդողանի՝ Շուշի այցի ընթացքում: Այս տեղեկությունը հաղորդել է TRT հեռուստաալիքը՝ վկայակոչելով Էրդողանի վարչակազմի աղբյուր:
Էրդողանը Բաքու է ժամանել երեքշաբթի՝ հունիսի 15-ին: Սկզբում նա նախատեսում է այցելել Ղարաբաղի Ֆիզուլի քաղաք: Ապա Էրդողանը Շուշիում կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այնտեղ նրանք Լեռնային Ղարաբաղի վերականգնման մասին համաձայնագիր կստորագրեն:
Փաստաթուղթը կառնչվի նաև երկու երկրների տնտեսական համագործակցության և քաղաքական հարցերի լայն շրջանակների շուրջ նրանց փոխգործակցության այլ ոլորտների: Բացի դրանից, Թուրքիայի ղեկավարը կարող է մասնակցել Շուշիում դպրոցի հիմքը դնելու արարողությանը: