«Չզարգացած, Ռուսաստանից կախված, Ռուսաստանի ստրուկ»,- Բաքվում անցկացվող միջազգային համաժողովի շրջանակում միջազգային լրատվամիջոցների հետ ճեպազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Նա շարունակել է վիրավորել հայերին՝ ասելով, թե նրանք հոգեբանական օգնության կարիք ունեն։
«Հայաստանի պատմությունը կեղծ է, իսկ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը պատերազմական հանցագործ է»,- հայտարարել է Ալիևը։
Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահին պատերազմական հանցագործ անվանող այս նույն Ալիևի զինվորներն էին գնդակահարում հայ ռազմագերիներին, մասնատում հայ կանանց մարմինները և այդ բարբարոսությունը տեսանկարահանում ու տարածում։
Այս նույն Ալիևի հրամանով է, որ սեպտեմբերի 13-ից մինչև հիմա մեր զոհված զինվերների մարմինները մնացել են պատերազմական գործողությունների վայրում, և ադրբեջանական կողմը թույլ չի տալիս դիերը հանել այդ տարածքից ու հանձնել հարազատներին։