«Հայաստանը պետք է դադարեցնի կեղծ պատրվակները՝ խուսափելու համար 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարությամբ՝ Զանգեզուրի միջանցքով ճանապարհներն ու երկաթուղիները միացնելու մասին ստանձնած պարտավորություններից։ Անցակետերի բացման 3 անիրատեսական տարբերակ առաջարկելը՝ այդպիսով անտեսելով 20 ամիս տևողությամբ քննարկումները, լավ քաղաքականություն չէ»,- գրված է Ադրբեջանի ԱԳՆ-ի թվիթերյան էջում։
Նշենք, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն այս գրառմամբ պատասխանել է Նիկոլ Փաշինյանի՝ առավոտյան կատարած հետևյալ գրառմանը. «Արևելյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապն ապահովելու նպատակով հայ-ադրբեջանական սահմանին 3 անցակետերի բացման վերաբերյալ որոշման նախագիծը, մի քանի ամիս է՝ պաշտոնապես շրջանառվում է։ Հայաստանի կառավարությունը սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին»։