Ադրբեջանը միացել է 2012 թվականի նոյեմբերի 22-ին Իսլամաբադում ստորագրված «Ութ զարգացող երկրների տնտեսական համագործակցության կազմակերպության կանոնադրությանը»:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ-ն, համապատասխան օրենքը ստորագրել է նախագահ Ալիևը։
«Իսլամական ութնյակ»-ը (D8 տնտեսական համագործակցության կազմակերպություն) միջազգային կազմակերպություն է Բանգլադեշի, Եգիպտոսի, Նիգերիայի, Ինդոնեզիայի, Իրանի, Մալայզիայի, Պակիստանի և Թուրքիայի միջև համագործակցության զարգացման համար: