Ադրբեջանն արձագանքել է Երևանի հայտարարությանը՝ մեղադրելով Հայաստանին իբրև ապակառուցողական լինելու մեջ։ Այս մասին հայտնում է «Սպուտնիկ Ադրբեջանը»՝ հղում կատարելով երկրի ԱԳՆ-ին։
«Եռակողմ հայտարարության առանցքային դրույթների անհեթեթ մեկնաբանության փորձերը ցույց են տալիս, որ հայկական կողմը կամ ամբողջությամբ չի հասկացել փաստաթղթի էությունը, կամ ի սկզբանե մտադիր չի եղել ամբողջությամբ կատարել պահանջները»,,- նշել է երկրի ԱԳՆ-ն՝ մեղադրելով Հայաստանին իբրև ապակառուցողական դիրք ունենալու մեջ։