Ադրբեջանն արդեն դիմումներ է ներկայացրել Ռուսաստանին՝ նոր տեսակի զենքի և ռազմական տեխնիկայի ձեռքբերման համար, hայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Մեզ մոտ լավ աշխատանք է կատարվում բոլոր ուղղություններով, այդ թվում՝ ռազմատեխնիկական համագործակցության գծով: Բնականաբար, hիմա մենք դիտարկում ենք նոր մշակումները, այժմ տեխնիկական խմբերն արդեն ուսումնասիրում են նոր հնարավորությունները, մենք արդեն ներկայացրել ենք որոշ հայտեր, հետևաբար այս ուղղությամբ համագործակցությունը Ռուսաստանի հետ նույնպես կզարգանա», – ասել է Ալիևը Национальная оборона ամսագրին տված հարցազրույցում:
Նա վստահություն է հայտնել, որ ապագայում Ռուսաստանի և Ադրբեջանի համագործակցությունը կշարունակի խորանալ: