Իսրայելը Գազայում վերջին պատերազմի ժամանակ օգտագործեց դրոնների երամի տեխնոլոգիան: Այդ տեխնոլոգիայի եւ դրա օգտագործման մեծ մասը չի բացահայտվում, բայց կարեւոր է ավելի լայն համատեքստը: Դրոնների պարսն արհեստական բանականության եւ ցանցային զորամիավորումների զարգացման հետ կապված, ռազմաճակատի ֆուտուրիստական հավելվածի նոր հայեցակարգ է, որում օգտագործվում են տեխնոլոգիական վերջին նվաճումները, գրում է Jpost-ը:
«Հակամարտության մեջ այս տեսակի տեխնոլոգիայի օգտագործումը տարիներ շարունակ անհանգստություն է առաջացրել, քանի որ իրավապաշտպան խմբերը դատապարտել են «մարդասպան ռոբոտների» ի հայտ գալը: Փաստերը ցույց են տալիս, որ իրականում ոչ թե «մարդասպան ռոբոտների» ստեղծում է տեղի ունենաում, այլ տեխնոլոգիայի օգտագործում, որը հնարավորություն է տալիս անօդաչու թռչող սարքերին եւ այլ ինքնավար կամ անօդաչու համակարգերին աշխատել միասին:
Դա կարեւոր է, քանի որ տարածաշրջանի մյուս երկրները նույնպես աշխատում են նոր տեխնոլոգիաների վրա: 2019-ի սեպտեմբերին Իրանը Սաուդյան Արաբիայի վրա հարձակման համար դրոններ եւ թեւավոր հրթիռներ օգտագործեց: Թուրքիան անօդաչու սարք է պատրաստել, որը, ըստ հաղորդումների, «հետապնդում է» մարդկանց Լիբիայում, չնայած շատ բան է մնում առեղծված, թե որքանո՞վ է այդ անօդաչուն ինքնավար եղել եւ արդյո՞ք նա իրականում հետեւել է հակառակորդներին արհեստական բանականության օգնությամբ:
Անկախ նրանից, թե ինչպես է աշխատել թուրքական Kargu-2 դրոնը, լրատվամիջոցները գրում էին, որ այն կարող է «արհեստական բանականությամբ դրոնների» առաջին օգտագործումը լինել եւ որ կարող է ռոբոտների պատերազմի «նոր դարաշրջան» սկսվել:
Կարծես թե Իսրայելը նույնպես լուրջ հաջողությունների է հասնում արհեստական բանականության վրա հիմնված տեխնոլոգիաների մեջ: Ըստ Թամիր Էշելի Defense Update-ից՝ Իսրայելի Պաշտպանության ուժերը Գազայում վերջերս տեղի ունեցած պատերազմի ժամանակ նախ «անօդաչուների պարզ էին ներմուծել՝ թաքնված թիրախների որոնման եւ գրոհի համար»:
«Չնայած Իսրայելը զերծ է մնացել սահմանը հատելու համար իր ցամաքային ուժերն օգտագործելուց, ցամաքային զորքերի մի մասն անօդաչու համակարգեր օգտագործեց թշնամու տարածքի ուղղությամբ հարվածներ հասցնելու համար՝ թաքնված թիրախները գտնելու եւ ոչնչացնելու նպատակով: Դա Իսրայելի պաշտպանական ուժերի կողմից մշակված նոր կարողության մարտական դեբյուտն էր, որը ցույց տվեց անձնակազմի եւ անօդաչու գործողությունների մեծ արժեքը մարտավարական մակարդակում»: