Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

5/10/15. Ռուս գեներալն ընդդեմ Արեւմուտքի, Կարապետյանն ընդդեմ «ֆեոդալիզմի»

07/04/2021
- Պատերազմ, Տարածաշրջանային
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:

Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:

•    15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 22-28

«Արեւմուտքի ուժերը ձգտում են մուտք գործել Հայաստան»

Մարտի 23-ին Հայաստանում Ռուսաստանի Դաշնային Անվտանգության Ծառայության Սահմանապահ վարչության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Բոնդարեւն ասել էր, որ եթե ռուս սահմանապահները հեռանան Հայաստանից, «այստեղ կգան ուրիշները»:

«Պարզ է, որ արեւմտյան ուժերը ցանկանում են հայտնվել այստեղ, եւ այդ նպատակով հատկապես ԱՄՆ-ն շատ տեխնիկական եւ այլ օգնություն է հատկացնում հայկական բանակին: Տրամադրվում են զգալի գումարներ, գնվում է հատուկ տեխնիկա, օրինակ, հայ-վրացական եւ հայ-իրանական սահմանների անցակետերի համար` ընդհուպ մինչեւ տարբեր արձագանքող սարքեր», – հայտարարել էր ռուս գեներալը «Ռազմաարդյունաբերական սուրհանդակ» ամսագրին տված հարցազրույցում:

Սերգեյ Բոնդարեւը նշել էր, որ հայ-ռուսական համաձայնագրերում ասվում է, որ Հայաստանի սահմանապահ զորքերի վերապատրաստմանը զուգընթաց սահմանի հատվածներն աստիճանաբար կփոխանցվեն իրենց:Սերգեյ ԲոնդարեւըՍերգեյ Բոնդարեւը

Լուսանկարը` Ֆոտոլուր

«Սակայն, հաշվի առնելով սահմանների այսօրվա իրավիճակը, այդ հարցը դեռ չի դրվում: Մեր օգնությունը դեռ պետք կգա, կարծում եմ, երկար ժամանակ: Հենց այդ պատճառով էլ մենք արագացնում ենք պայմանագրային հայ սահմանապահների վերապատրաստումը, չնայած պայմանագրայինների ինստիտուտը նոր-նոր է սկսում ձեւավորվել հայկական բանակում: Հայաստանը դեռ ունի բազում խնդիրներ իր արտաքին սահմանների պաշտպանության հետ: Մարդկային եւ նյութական մեծ ռեսուրսներ է պահանջում, օրինակ, հայ-ադրբեջանական սահմանի հատվածը: Դա առավել քան 900 կմ է: Այնտեղ գտնվում են ռազմական ստորաբաժանումներ, որոնց անհրաժեշտ է ապահովել եւ հանդերձավորել: Մենք մեզ վրա ենք վերցրել թուրք-իրանական հատվածը. դա մեծ օգնություն է Հայաստանին», – ասել էր Բոնդարեւը:

Մարտի 22-ին Երեւանում բացվել էր ամերիկյան կառավարության միջոցներով վերանորոգված Հայաստանի սահմանապահ զորքերի ուսումնական կենտրոնը:

Ամերիկյան դեսպանատան պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում էր, որ «հայ սահմանապահների մի քանի խմբեր արդեն մասնակցել են 1-2 ամիս տեւողությամբ դասընթացների` նախապատրաստվելով ռուսական սամանապահների փոխարինմանը Զվարթնոց օդանավակայանում»: Մինչդեռ, Հայաստանի Սահմանապահ զորքերի հրամանատար Արմեն Աբրահամյանն ասել էր, որ օդանավակայանում ռուս սահմանապահների ամբողջական փոխարինման մասին խոսք չի գնում:

•    10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 22-28

«Լավ երկիր չի լինի, եթե դպրոցները չփոխվեն»

Մարտի 22-ին մայրաքաղաքի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ հանդիպմանը Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն ասել էր.Արմեն Աշոտյանը, Կարեն Կարապետյանը եւ Կամո Վարդանյանը 2011թ. մարտի 22-ինԱրմեն Աշոտյանը, Կարեն Կարապետյանը եւ Կամո Վարդանյանը 2011թ. մարտի 22-ին

Լուսանկարը` Ֆոտոլուր

«Բազմաթիվ երեխաներ կան, որոնք երբեւիցե չեն հաճախել մշակութային օջախներ, քանի որ հնարավորություն չեն ունեցել: Այս այցելությունները, այս միջավայրի ստեղծումը հաստատ նրանց մեջ ինչ-որ բան փոխելու է: Սա էր այն թեզը, որը ես ուզում էի անպայման ձեզ հաղորդել: Դպրոցը վաղվա օրն է: Եթե մենք ուզում ենք լավ երկիր ունենալ, իսկ դպրոցում փոփոխություն չլինի, որեւէ շանս չենք ունենալու»:

Կարապետյանը դեմ է «ֆեոդալիզմին»

Մարտի 28-ին Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն «Էխո Մոսկվի» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասել էր, որ մտադիր է հրաժարվել քաղաքի կառավարման «ֆեոդալական միտումներից»:

«Այն ոլորտները, որոնցում կա բիզնես-տրամաբանություն, պետք է փոխանցել մասնավոր ներդրողին»,- ասել էր Կարեն Կարապետյանը:

«Կան, իհարկե, այսպիսի ֆեոդալական միտումներ` որքան շատ բնագավառներ, ոլորտներ կամ ընկերություններ ես վերահսկում, ղեկավարում կամ կառավարում, այնքան ուժեղ ես դառնում: Դա ամենեւին այդպես չէ: Ավելին, մենք պատրաստ ենք մասնավոր ընկերությունների կառավարմանը հանձնել մեր 100-տոկոսանոց դուստր ընկերությունները: Բիզնեսի կառավարման դեպքում կոռուպցիոն ռիսկերը նվազում են: Անհրաժեշտ է անպայման ստեղծել մի համակարգ, որում մարդիկ կվաստակեն օրինական հիմունքներով: Կոռուպցիայի դեմ ցանկացած պայքար ենթադրում է հիմնական խնդրի լուծում: Եթե դու դա չես լուծում, կոռուպցիան արմատախիլ չի լինում: Եթե հնարավորություն չես տալիս օրինական աշխատելու, յուրաքանչյուրը որոնում է, թե ինչպես դա ինքնուրույն անի»,- ասել էր Կարեն Կարապետյանը:

Թուրքիան կարող է «հաշտարարի» դեր ստանձնել

Մարտի 22-ին թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն ասել էր, որ Թուրքիայի «գերակտիվ» արտաքին քաղաքականությունը կարող է հանգեցնել ոչ միայն նրա առաջնորդությանը Մերձավոր Արեւելքում, այլ նաեւ Հարավային Կովկասում «դատավորի» կամ «հաշտարարի» դերի ստանձնմանը:

Ռուբեն Մելքոնյանն ասել էր, որ Մերձավոր Արեւելքի դեպքերը նպաստավոր պայմաններ են ստեղծում Թուրքիայի դիրքերն ամրապնդելու ուղղությամբ:Ռուբեն ՄելքոնյանըՌուբեն Մելքոնյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

«Թուրքիան, օգտագործելով Արեւմուտքի համար ընկալելի լինելու եւ իսլամական արժեքներին հավատարիմ մնալու համատեղելիության մոդելը, փորձում է ստանձնել միջնորդի դեր Արեւմուտքի եւ արաբական երկրների միջեւ: Միաժամանակ ձգտում է ապացուցել, որ կարող է ստանձնել տարածաշրջանի խիստ լարված հակամարտություններում միջնորդի դեր ոչ միայն Մերձավոր Արեւելքում, այլեւ Հարավային Կովկասում», – ասել էր Ռուբեն Մելքոնյանը:

ԱՄՆ դեսպանը «բացարձակ անընդունելի» է անվանել

Մարտի 23-ին Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը «բացարձակ անընդունելի» էր անվանել Բաքվի հայտարարությունները դեպի Ստեփանակերտ ուղեւորվող քաղաքացիական ինքնաթիռները գնդակոծելու մտադրության մասին:

Ամերիկացի դիվանագետն Ադրբեջանին կոչ էր արել հարգել հակամարտության խաղաղ կարգավորման մասին ստանձնած իր պարտավորությունները:Մարի Յովանովիչը 2011թ. մարտի 23-ինՄարի Յովանովիչը 2011թ. մարտի 23-ին

Լուսանկարը` Ֆոտոլուր

Մարի Յովանովիչը հայտարարել էր, որ Վաշինգտոնը շատ լուրջ է վերաբերում ղարաբաղյան կարգավորման բոլոր սկզբունքներին, սակայն կարծում է, որ «ուժի չկիրառման սկզբունքը առավել քան կարեւոր է, քանի որ այս հակամարտությունը ռազմական լուծում չունի»:

Օսկանյանը «իրավունք չի վաստակել»

Մարտի 24-ին Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը «իրավունք չի վաստակել խորհուրդներ տալ Հայաստանի նախագահին»:

Հովիկ Աբրահամյանն այդ մասին ասել էր՝ մեկնաբանելով Հայաստանի ԱԳՆ նախկին ղեկավարի հայտարարությունն այն մասին, որ նախագահ Սերժ Սարգսյանը պետք է այցելի «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին եւ կոչ անի դադարեցնել հացադուլը:

Համանախագահների զեկույցը

Մարտի 24-ին Վիենայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ներկայացրել էին «Դաշտային գնահատման առաքելության զեկույցը Լեռնային Ղարաբաղի շուրջ գրավյալ տարածքներում»:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները 2010թ. հոկտեմբերի 7-ից 12-ը կատարել են դաշտային գնահատման առաքելություն Լեռնային Ղարաբաղի շուրջ Ադրբեջանի յոթ օկուպացված տարածքներում` այնտեղ իրավիճակի գնահատման նպատակով, ներառյալ հումանիտար եւ այլ առումներով: Անցնելով ավելի քան 1000 կմ ճանապարհ` համանախագահները տեսել են ղարաբաղյան հակամարտության ավերիչ հետեւանքների եւ խաղաղ լուծման անհաջողությունների ակնհայտ վկայությունները: Մինչ հակամարտությունը գոյություն ունեցած քաղաքներն ու գյուղերը լքված են եւ գրեթե ամբողջությամբ ավերված: Չնայած հավաստի թվեր չկան, սակայն բնակիչների ընդհանուր թիվը գնահատվում է շուրջ 14 հազար մարդ, որոնք ապրում են Լաչինի եւ Քելբաջարի փոքր գյուղերում ու քաղաքներում: Համանախագահների գնահատմամբ, այստեղ բնակչության էական աճ չի եղել 2005 թվականից: Բնակիչները` հիմնականում Ադրբեջանից տեղափոխված էթնիկ հայեր, ապրում են ոչ հուսալի պայմաններում` աղքատ ենթակառուցվածքով, ոչ մեծ տնտեսական գործունեությամբ եւ հասարակական ծառայությանը սահմանափակ հասանելիությամբ: Շատերը չունեն անձը հաստատող փաստաթղթեր»,- ասվում էր զեկույցում:

•    5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 22-28

«Ծուռ հայելիների թագավորություն»

Մարտի 23-ին Ստեփանակերտում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ասել էր, որ Ադրբեջանի ղեկավարությունը կորցրել է իրականության զգացումը։

«Եվ սա վերաբերում է ոչ միայն ԼՂ հիմնահարցին։ Նա պնդում է, թե, ոչ ավել, ոչ պակաս, Ադրբեջանը տնտեսապես ամենակայուն, ամենաժողովրդավար, ամենահանդուրժողական, մարդու իրավունքների առումով ամենապաշտպանված երկիրն է աշխարհում, որը կարող է օրինակ հանդիսանալ այլ պետությունների համար, երբ տարբեր միջազգային կազմակերպություններ, մարդու իրավունքներով զբաղվող միջազգային կառույցներ հակառակն են ասում։ Ծուռ հայելիների թագավորություն է ստեղծված այդ երկրում, որի ղեկավարները, նայելով այդ հայելիների մեջ, հրճվում են իրենք իրենցով եւ կոչ անում այլոց՝ ապրել նման ծուռ հայելիների աշխարհում»,- ասել էր Հայաստանի ԱԳՆ ղեկավարը։

Արա Թադեւոսյան

Աղբյուր

ShareTweetShare
Նախորդ գրառումը

5/10/15. Սարգսյան-Բայդեն, Ալիեւ-Քերի, Ապրիլյան պատերազմ

Հաջորդ գրառումը

Կանանց ու աղջիկների նկատմամբ խտրականության վերացումը կառավարության հիմնարար գերակայություններից է. Ավինյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Տարեվերջին նախատեսված է հայկական պատվիրակության այցն Ադրբեջան. Մամեդով

19/11/2025
Նորություններ

Հերբստը հայտարարել է, որ Թրամփի ուղի կոչվող միջանցքն ընդգծում է Թրամփի անձնական շահագրգռվածությունը խաղաղության գործընթացի հաջող առաջխաղացման հարցում

18/11/2025
Նորություններ

Արաքսի վրա թուրքական օբյեկտների կառուցումը լրջագույն ռիսկեր է ստեղծել և ստեղծում Հայաստանի ջրային անվտանգության համար. գետի ջուրը նվազել է 35֊40%֊ով

16/11/2025
Նորություններ

«Իսկանդերի» հարվածի բեկորները Կիևում վնասել են նաև Ադրբեջանի դեսպանատունը. Ռուսաստանի դեսպան Եվդոկիմովին Բաքուն բողոքի նոտա է հղել

14/11/2025
Հաջորդ գրառումը

Կանանց ու աղջիկների նկատմամբ խտրականության վերացումը կառավարության հիմնարար գերակայություններից է. Ավինյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական