Շաբաթ օրը 4,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի հարավում: Այս մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
Ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Բուշեհր քաղաքից մոտ 61 կմ հյուսիս-արևմուտք, որտեղ ապրում է շուրջ 165 հազար մարդ: Օջախը գտնվում էր 2 կմ խորության վրա: Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել: