2024 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Վրաստանը երկրից արտաքսել է 25 օտարերկրացու, ովքեր մասնակցել են հակակառավարական ցույցերին և անկարգություններին. ասվում է Վրաստանի ՆԳՆ հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ նրանցից 10-ն արդեն լքել է երկիրը։ Տեղեկություն չկա, թե որ երկրների քաղաքացիներ են նրանք։
2024 թվականի վերջին երկու ամսում արտաքսվել է 91 օտարերկրացի։ 2024 թվականին Վրաստանն արտաքսել է 430 օտարերկրյա քաղաքացու։