Եվրամիությունը պատրաստվում է Հայաստանում իր դիտորդական առաքելությունը տեղակայել Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով. ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանում Ֆրանսիայի նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը։
«1988 թվականին հակամարտության սկզբից առաջին անգամ Ֆրանսիայի եւ ԵՄ-ի նախաձեռնությամբ այստեղ միջազգային ներկայություն կլինի։ Այս առաքելության մասին հոկտեմբերի 6-ին հայտարարվել է Պրահայում կայացած քառակողմ հանդիպման ավարտին»,- գրել է նախկին դեսպանը։