Օտարեր պետությունները ճնշում են գործադրում արտերկրում աշխատող վրացի դիվանագետների վրա, ինչն անընդունելի է. ասվում է Վրաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։
«Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է վրացական դիվանագիտական ծառայության վրա գործադրվող ճնշումը և սաբոտաժի կոչ է անում: Ինքնիշխան պետության ինստիտուտների գործունեությանը միջամտելու փորձերն անընդունելի են»,- ասվում է հայտարարության մեջ։
Գերատեսչությունում հավելել են, որ Վրաստանի իշխանությունները միշտ կատարել են ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրով և Եվրամիության հետ Խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները։ «Համապատասխանաբար, Վրաստանի իշխանությունները հաստատակամորեն կշարունակեն ԵՄ-ին ինտեգրվելու անշրջելի գործընթացը՝ հիմնված Ասոցացման համաձայնագրի վրա, որը երկրին հնարավորություն է տալիս ապագայում ավելի լավ պատրաստվել Եվրամիությանն անդամակցության շուրջ արագ բանակցություններին», – ասված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հայտնելենք, որ Վրաստանի փոխարտգործնախարար Թեյմուրազ Ջանջալիան լքել է իր պաշտոնը։
Դավիթ Զալկալիանինևս հրաժարական է տվել ԱՄՆ-ում Վրաստանի դեսպանի պաշտոնից։
Հրաժարական են տվել նաեւ Բուլղարիայում եւ Նիդերլանդներում Վրաստանի դեսպանները, հայտնում է Грузия Online-ը։