Բոլորը վերջապես համոզվեցին, որ վրացական պետությունն ավելի ուժեղ է, քան երբևէ, և ոչ մի շանտաժ չի կարող սասանել մեր պետական ամրությունը. Վրաստանի կառավարությունում տեղի ունեցած ճեպազրույցում ասել է երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Ըստ վարչապետի՝ ընդդիմության ներկայացուցիչները փորձել են քաղաքացիական պատերազմ կազմակերպել քաղաքի փողոցներում, սակայն այդ փորձն ավարտվել է անհաջողությամբ, ինչպես Վրաստանում «ազգային մայդան» իրականացնելու հերթական փորձը։
«Արմատական ընդդիմությունը փորձեց Վրաստանում «ազգային մայդան» կազմակերպել։ Ավելին, նրանք փորձեցին պատերազմ բեմադրել մեր քաղաքի փողոցներում, բայց դուք տեսաք, որ այս բեմադրված պատերազմն ավարտվեց անհաջողությամբ։ Պետությունն այս չորս փորձերին հաջող պատասխան է տվել»,- ասել է Վրաստանի վարչապետը։