Հայտնի են դարձել «Սպուտնիկ Ադրբեջանի» գրասենյակում ոստիկանական գործողության ընթացքում ձերբակալվածների անունները. Գրել է ադրբեջանական ԱՊԱ-ն։
Գործողության ընթացքում ձերբակալվել են Sputnik-ի Բաքվի մասնաճյուղի գործադիր տնօրեն Իգոր Կարտավիխը և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովը։
Ադրբեջանի Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ հետաքննություն է սկսել ՝ «հիմնվելով ստացված օպերատիվ տեղեկատվության վրա, որ Russia Today լրատվական գործակալության (Sputnik Azerbaijan) Բաքվի մասնաճյուղը շարունակում է իր գործունեությունը անօրինական ֆինանսավորման հիման վրա՝ չնայած 2025 թվականի փետրվարին հավատարմագրման կասեցմանը» ։
Հունիսի 30-ին մեդիա կառույցի մասնաճյուղում օպերատիվ-հետախուզական գործողություններ են իրականացվել, մի քանի մարդ ձերբակալվել է։
Ռուսաստանը մտահոգություն է հայտնել, որ Բաքվում գտնվող ռուս դիվանագետները երկու ժամից ավելի չեն կարողացել կապ հաստատել «Սպուտնիկ Ադրբեջան»-ի լրագրողների հետ, որոնք Ռուսաստանի քաղաքացիներ են։
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Բաքվում «Спутник Азербайджан» գործակալությունում խուզարկության ժամանակ ձերբակալվել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության Դաշնային ծառայության (ФСБ России) երկու գործակալ։




