Վրաստանը, որպես խաղաղության և կայունության ապահովման մեջ շահագրգիռ կողմ, ամրապնդում է հարաբերությունները հարևան երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ. հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին՝ ելույթ ունենալով «Դեսպաններ 2024» համաժողովում։
Նա նշել է, որ այս քաղաքականությունը կշարունակի զարգանալ։
Ինչ վերաբերում է վրաց-ամերիկյան հարաբերություններին, Վրաստանի նախագահն ասել է. «Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում ակնկալում ենք, որ նոր վարչակազմի օրոք բոլոր թյուրիմացությունները կվերացվեն, և երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության խարտիայում սահմանված ռաջնահերթությունները համապատասխան կերպով կարտացոլվեն բոլոր ոլորտներում»։