2025 թվականի դեկտեմբերի 29-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլիի միջև։
Կողմերը քննարկել են տարածաշրջանում առևտրի և հաղորդակցության հարցերը՝ ողջունելով այս ոլորտում ջանքերը: Նախարարները գոհունակությամբ նշել են Վրաստանի միջոցով ադրբեջանական նավթամթերքի Հայաստան արտահանման հետ կապված սակագների վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունը և ընդգծել են այս ոլորտում աշխատանքները շարունակելու կարևորությունը. Հայտնում է APA-ն։





