Վրաստանի կառավարությունը պատրաստվում է ուղղափառությունը երկրի պետական կրոն հռչակել։
Ինչպես հաղորդում է 1tv.ge -ն, այս մասին ասել է Վրաստանի պատրիարքարանի ներկայացուցիչ Անդրիա Ջագմաիձեն։
«Այս քայլն ուղղված է հասարակության մեջ եկեղեցու դերի բարձրացմանը, ինչպես նաև ազգային և բարոյական արժեքների պաշտպանությանը. Առաջարկը եկել է կառավարությունից և ուղղված է եկեղեցու սոցիալական նշանակությունը բարձրացնելուն։ Մենք էլ ունենք մի քանի առաջարկներ, բայց մտածում ենք քննարկումների արդյունքներով ներկայացնել», – ասել է Անդրիա Ջագմաիձեն։
Նրա խոսքով, այս հարցը կքննարկվի օգոստոսի 29-ին կայանալիք պատրիարքարանի նիստում։